Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Արմավաշուշան (юка). ankakh.com

Արմավաշուշան (юка).  ankakh.com

Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է: Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ:

 

Արմավաշուշանը ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրերին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև:

 

Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ:

 

Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի, ագավայի կամ հալվեի:

 

Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում:

 

Բնակարաններում ձմռան ընթացքում խորհուրդ է տրվում բույսը պահել որքան հնարավոր է լույսին մոտ, իսկ տան ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 12-16 աստիճանից: Թաղարը պետք է վերցնել պատուհանագոգից, քանի որ արմավաշուշանը շատ վատ է տանում միջանցիկ քամիները:

 

Գարնանն անհրաժեշտ է բույսը դուրս հանել պաշտգամբ կամ պարտեզ, իսկ եթե այդ հնարավորությունը չկա` թաղարը դնել հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան պատուհաններին:

 

Արմավաշուշանը խոնավասեր չէ, այն պետք է ջրել սիստեմատիկ, բայց ոչ շատ` շաբաթվա ընթացքում 3-4 անգամ, իսկ ձմռանը ընդհանրապես պետք է դադարեցնել և հետևել, որ հողը լինի ամբողջությամբ չոր: Խոնավության ավելցուկի առկայության դեպքում բույսը կարող է փտել: Ջրելուց պետք է զգույշ լինել, որպեսզի ջրի կաթիլները չթափանցեն վարդակի հիմքում, որովհետև դա նույնպես կարող է պատճառ դառնալ, որ բույսը փտի:

 

Արմավաշուշանը բազմացվում է ինչպես արմատածիլներով, այնպես էլ՝ կտրոններով, որի համար օգտագործվում է բույսի գագաթի մասը: Երկու-երեք տարին մեկ անգամ բույսը պետք է տեղափոխվի, քանի որ մեծանալու հակում ունի:

 

Օգտագործում են ծաղկային ձևավորումներում, ինչպես նաև գազոնների վրա տնկում են որպես առանձնյակներ:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ